Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Հրատապ լուրեր
Kentron (desktop)

Միջազգային

Իրանում ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծ մասին գրավի դիմաց ազատ են արձակել

15:05, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Իրանում ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծ մասին գրավի դիմաց ազատ են արձակել

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծ մասը գրավի դիմաց ազատ է արձակվել, հաղորդում է Fars գործակալությունը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Մոնթազեր ալ Մահդին:

«Քաղաքացիների մեծ մասը, ովքեր ներգրավվել էին ցույցերին ապստամբների կողմից, գրավի դիմաց ազատ են արձակվել: Նրանք, ովքեր իրենց գործողություններով վիրավորել են Իսլամական Հանրապետությանը, գտնվում են կալանքի տակ և կներկայանան դատարանի առջև»,- ասել է նա:

Ալ Մահդին հիշեցրել է, որ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով 20 մարդ է զոհվել, որոնց շրջանում ուժային կառույցների աշխատակիցներ կան:

Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը են սկսվել դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար: Երկրի խոշոր քաղաքներում նախորդ օրերին հակակառավարական զանգվածային երթ է անցկացվել, որին միլիոնավոր իրանցիներ են մասնակցել:

1474 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am