Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը. պաշտոնական

14:00, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը. պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների լրամշակված նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները:

Իսկ 2018թ. ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։

Նշենք, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկները դեռևս 2017թ. դեկտեմբերի 28-ին քննարկվել են նախագծերը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

4994 | 0
Facebook