Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ոստիկանության 30 ծառայող ազատվել է աշխատանքից

14:20, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Ոստիկանության 30 ծառայող ազատվել է աշխատանքից

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր (այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի):
     Նիստերի ընթացքում հանձնաժողովը որոշել է միջնորդել ՀՀ ոստիկանության պետին ոստիկանության 37 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը.

- 6 ծառայողների՝ «խիստ նկատողություն»,

- 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ աստիճանով»,

- 30 ծառայողների` «ոստիկանությունից ազատում»:

Այս մասին կարդում ենք ոստիկանության կայքում:

| | |
4424 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am