Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին լուրերը հերքվել են

12:55, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին լուրերը հերքվել են

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին, ինչպես գրում է Erm News-ը, ասել է Ահմադինեժադի փաստաբանը:

Փաստաբանի անունը պարբերականը չի նշում: Ինչպես նաև գաղտնի են պահվում իրանցի քաղաքական գործչի գտնվելու վայրի մասին տեղեկությունները:

Հիշեցնենք, որ երեկ որոշ ԶԼՄ-ներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին Շիրազ քաղաքում Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին: Al-Quds Al-Arabi պարբերականը հայտնել էր, որ նախկին նախագահը ձերբակալվել է Իրանում՝ 2017թ. դեկտեմբերին սկսված փողոցային ցույցերին աջակցելու և հրահրելու համար:

Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը են սկսվել դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար:

4918 | 0
Facebook