Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Այս Սարդարապատը պետք է ներքին լինի՝ ընդդեմ ներքին հակառակորդի». «Սասնա ծռեր»

13:30, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
«Այս Սարդարապատը պետք է ներքին լինի՝ ընդդեմ ներքին հակառակորդի». «Սասնա ծռեր»

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության և «Սասնա ծռեր» խմբավորման ամանորյա ուղերձը.

Սիրելի հայրենակիցնե՛ր,
     Լինել-չլինելու մարտահրավերով ենք դիմավորում Սարդարապատյան ընդվզմամբ ծնված 1-ին Հանրապետության 100-ամյակի տարին՝ 2018 թվականը:
     Այսօր էլ այն դժնդակ ու հերոսական ժամանակվանից մեկ դար անց, ըստ էության շատ բան չի փոխվել: Պատմությունը սպառնում է կրկնվել և կրկնել ազգային աղետը:
     Պատճառն էլ նույնն է: Ռուս-թուրք դաշինքով մասնատված ենք, գաղութացված, չունենք ազգային պետություն և մեր ցեղասպանությունը շարունակվում է: Այժմ սպիտակ տարբերակով, սակայն հետզհետե ավելի է մեծանում կարմիր ցեղասպանության հավանականությունը:
     Ռուս-թուրք դաշինքն ակտիվացել է և գործնական քայլեր է անում մեկ դար առաջ իր ձևավորած տարածաշրջանային ճարտարապետության և նրա վրա հիմնված տարածաշրջանային գաղութային համակարգի խախտված ամբողջականությունը հնարավորինս վերականգնել, այն է՝ Արցախը Հայաստանի Հանրապետությունից խլելու և Հայաստանի Հանրապետությունը կրկին Ռուսաստանի դասական գաղութ դարձնելու նպատակով:
     Հայաստանյան նեոբոլշևիկյան գաղութային վարչակազմին մեր պետականությունը, հայրենաբնակ հայությունը և Հայրենիքի այս վերջին կտորը կորցնելու իրական սպառնալիքի ենթարկող այս դավադիր ծրագրում վերապահված է մեր դիմադրողականությունը թուլացնելու, պաշտպանությունը ձախողելու և մեր պարտությունն ապահովելու առաջադրանքը:
     1-ին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանշական տարեդարձին ընդառաջ լինել-չլինելու մարտահրավերը հաղթահարելու, պետականազրկությունը, ցեղասպանությունն ու հայրենազրկումը դադարեցնելու, ազատ ու արժանապատիվ կյանք և ապագա ունենալու համար մենք պետք է դուրս գանք գաղութային համակարգից, այսինքն՝ ազատագրվենք ռուսական գաղութատիրությունից և ստեղծենք ազգային-պետական համակարգ՝ Նոր Հանրապետություն՝ ինքնիշխան, 1-ին Հանրապետության ժառանգորդ և Հայրենիքի վերատիրացմանն ու ազգային առաքելությանը հետամուտ:
     Սասնա Ծռեր խմբավորման շտաբի պետ Մխիթար Ավետիսյանի դիպուկ բնորոշմամբ մենք ապագաղութացումն անվանում ենք նաև Armexit:
     Փրկարար ապագաղութացումը (Armexit) և ազգային աղետի վերահաս կրկնության կանխումը հնարավոր է բացառապես համազգային ընդվզմամբ:
     Մի՛շտ պարտավոր ենք հիշել, որ մենք ծնունդ ենք առել մեր ազատատենչ նախնու՝ Հայկ Նահապետի գլխավորած ապստամբությամբ և մինչ օրս գոյություն ունենք Սարդարապատյան բնույթի ընդվզումների շնորհիվ: Ազատություն նվաճելու և ազատ ու արժանապատիվ կյանքի ուրիշ ճանապարհ չկա:
     Պարզապես այս մի Սարդարապատը պետք է նախ ներքին լինի՝ ընդդեմ ներքին հակառակորդի:
     Սասնա Ծռերի ապստամբությունն արթնացրել է դրա գիտակցությունը և հաջողված փորձարկում է դարձել ապագա համազգային ընդվզման համար:

Սիրելի հայրենակիցնե՛ր,
     Շնորհավորելով բոլորիդ 1-ին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհուրդն ունեցող նոր՝ 2018 թվականի և Սուրբ Ծննդյան գալիք տոների առթիվ, Հայի հավերժության հաստատ հավատով կոչ ենք անում համախմբվել և պատրաստվել ընդվզման՝ պատրաստ լինելով նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու իրավունքի իրացմամբ հեռացնելու գաղութային վարչակազմին և մեկնարկելու ապագաղութացման (Armexit) գործընթացը:

| | |
2731 | 0