Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Չինաստանի ափերի մոտ այրվող նավթային լցանավը կարող է պայթել. ԶԼՄ-ներ (տեսանյութ)

12:35, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Չինաստանի ափերի մոտ այրվող նավթային լցանավը կարող է պայթել. ԶԼՄ-ներ (տեսանյութ)

Իրանական նավթային լցանավը, որն այրվել էր Չինաստանի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետևանքով, կարող է պայթել և խորտակվել, հաղորդում է չինական CCTV-ն՝ հղում անելով փորձագետներին:

Միջազգային որոնողական խմբին, որին միացել է ամերիկյան ռազմանավը, չի հաջողվել հայտնաբերել լցանավի անձնակազմի 32 անդամներին:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ մասշտաբների կլինի լցանավից նավթի արտահոսքն ու ինչ վնաս կհասցնի բնությանը, սակայն մասնագետները ենթադրում են, որ դեպքը կարող է դառնալ բնապահպանական ամենախոշոր աղետն՝ սկսած 1991-ից, երբ Անգոլայի ափերի մոտ 260 տոննա նավթ թափվեց:

| | |
2986 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am