Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի խորհրդականը Ռուսաստանին մեղադրել է Մեքսիկայի ընտրություններին միջամտելու համար

13:05, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Թրամփի խորհրդականը Ռուսաստանին մեղադրել է Մեքսիկայի ընտրություններին միջամտելու համար

Վաշինգթոնը Մեքսիկայում կայանալիք նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության նշաններ է տեսնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մքմասթերը, հաղորդում է The Hill-ը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ռուսական միջամտության նշաններ են նկատում մեքսիկական ընտրություններում, որոնք տեղի կունենան այս տարվա հուլիսին:

Մքմասթերը նշել է, որ Մոսկվան լուրջ փորձեր է ձեռնարկում Եվրոպայի երկրներում միասնությունը պառակտելու և ճգնաժամ ստեղծելու համար:

Թրամփի օգնականն ընդգծել է, որ այլ երկրների գործունեության մեջ Ռուսաստանի միջամտության մեկ այլ օրինակ է Կատալոնիայի անկախության հանրաքվեն:

7619 | 1
Facebook