Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական բանակը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Սինջար քաղաքը

12:15, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Սիրիական բանակը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Սինջար քաղաքը

Սիրիական կառավարական բանակն զբաղեցրել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգի Սինջար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը: Այս մասին հայտնում է մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:

Գրավելով Սինջարը՝ Ասադի բանակը հասանելիություն է ստացել ռազմական օդանավակայանի և ցամաքային տրանսպորտային հանգույցի նկատմամբ:

Իդլիբը վերջին նահանգն է, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Ասադի ռեժիմի հակառակորդների կողմից, որոնց թվում է «Հայաթ Թահրիր աշ-Շամը», որն իր գաղափարախոսությամբ մոտ է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը:

4528 | 0
Facebook