Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ամեն զոհի ետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց». Փաշինյան

11:15, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
«Ամեն զոհի ետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց». Փաշինյան

Այս տարի Զինված ուժերում երկու զոհ ունենք․ թունավորում շմոլ գազից և հակառակորդի դիպուկահարի կրակոց։ Բանակի ու առաջնագծի վերազինման մասին դիֆերամբների ֆոնին՝ առավելևս սարսափելի է։

Դեռևս նախորդ տարեվերջին գրավոր դիմել եմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, միջնորդելով, որ հանձնաժողով հրավիրվեն համապատասխան պաշտոնյաները և տեղի ունենա քննարկում՝ զոհերի վիճակագրության, դեպքերի քննության և դրանցից արված հետևությունների մասին։

Մենք թույլ չենք տալու, որ սա ուղղակի դառնա լրահոսի վերնագիր։ Ամեն զոհի ետևում կա կոնկրետ մեղավոր, կոնկրետ պատասխանատու և մենք պետք է գտնենք նրանց։ Սա է այս հրեշավոր լրահոսի առաջն առնելու տարբերակը։

| | |
3645 | 4