Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բնակարանում ծխախեղդ եղած տղամարդու դի է հայտնաբերվել

10:30, երկուշաբթի, 08 հունվարի, 2018 թ.
Բնակարանում ծխախեղդ եղած տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր` հունվարի 7-ին, ժամը 20:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է, որ այն առաջացել է կրակից:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և թիվ 3 հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարներն ու ոստիկանները նշված տանը՝ միջանցքի հատակին, հայտնաբերել են տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ է եղել:

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Պարզվում է նաև մահացածի ինքնությունը:

| | |
2211 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am