Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Հետաքրքիր է

Ինչ է կատարվում շյուղագործությամբ զբաղվող կնոջ օրգանիզմի հետ

14:10, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Ինչ է կատարվում շյուղագործությամբ զբաղվող կնոջ օրգանիզմի հետ

Շյուղագործությունը, որով դարեր շարունակ զբաղվել են մեր տատիկները և որն անուշադրության է մատնվել երիտասարդ սերնդի կողմից, նոր կյանք է առնում՝ շատ շատերի համար դառնալով հոբբի: CraftYarnCouncil հարթակի տվյալներով՝ այսօր շյուղագործությամբ է զբաղվում 25-35 տարեկան կանանց մեկ երրորդը: Այս հոբբին գրավում է նաև տղամարդկանց ու դպրոցականների, անգամ՝ 6-9 տարեկան:

Հայտնի սրտաբան Հերբերտ Բենսենը պնդում է, որ պարբերաբար շյուղագործությամբ զբաղվելը համեմատական է մեդիտացիայի կամ յոգայի հետ: Առաջին դժվարությունները հաղթահարելուց հետո շյուղագործությունը կարող է նվազեցնել սրտամկանի կծկումների հաճախականությունը և արյան ճնշումը: Այն նաև նվազեցնում է արյան մեջ կորտիզոլի պարունակությունն՝ այն հասցնելով անվտանգ քանակության: Միայն, ի տարբերություն մեդիտացիայի, շյուղագործությունը նաև նյութական օգուտ է տալիս ու բարձրացնում է մարդու ինքնագնահատականը:

Տորոնտոյում աշխատող բժիշկ Կարեն Զիլա Հեյսը մշակել է շյուղագործությամբ զբաղվելու թերապիայի ծրագիր: Այն նաև կոչված է օգնելու ծխելուց հրաժարվել ցանկացողներին ու ծանր հիվանդներին: Իսկ երեխաների մոտ շյուղագործությունը բարելավում է հմտությունները մաթեմատիկական հաշվարկների բնագավառում: Բացի այդ, շյուղագործությունն օգնում է այն մարդկանց, ովքեր սովորություն ունեն անդադար ինչ-որ բան ծամելու, քանի որ ձեռքերն ուղղակի զբաղված են լինում:

Տարեց գործողների պարագայում գործելը բարերար ազդեցություն է ունենում արթրիտով հիվանդ մատների հոդերի վրա:

Այն նաև օգնում է սննդային խանգարումներից, մասնավորապես՝ նյարդային անորեքսիայից տառապողներին:

Անգամ կլինիկական ընկճախտով տառապողների մեծ մասը խոստովանել է, որ շյուղագործությամբ զբաղվելու հետևանքով զգացել է իրեն երջանիկ կամ շատ երջանիկ: Այն նաև կարող է կանխել տարիքային տկարամտությունն ու գլխուղեղի ֆունկցիայի բթացումը:

Ընդ որում, պարբերաբար երաժշտություն լսելը կամ կարդալը չի ունենում վերը նշված բարերար ազդեցությունները:

13528 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր