Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ իշխանության հովանու ներքո գործող ՀԸ-ներով պարբերաբար հեռարձակվում է մեծն Նժդեհին ծաղրող «Զանգեզուր» կինոնկարը». Ոսկան Սարգսյան

21:30, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
«ՀՀ իշխանության հովանու ներքո գործող ՀԸ-ներով պարբերաբար հեռարձակվում է մեծն Նժդեհին ծաղրող «Զանգեզուր» կինոնկարը». Ոսկան Սարգսյան

Այս տարի՝ 2018-ին տոնելու ենք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը:Երեկ՝ հունվարի 6-ի երեկոյան Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաալիքի եթերում «Նվագախմբի տղաները» ֆիլմն էր: Այդ կինոնկարը որքան էլ դերասանական խմբի եւ այլնի առումով հաջողած է, սակայն սխալ է պատմական արդարության տեսանկյյունից: ՀՀԿ-ն գոնե իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ին հարգելով՝ չպետք է իր հեռուստաընկերությամբ նման հին ֆիլմ ցուցադրեր:Հավելեմ, որ Հայաստանի իշխանության հովանու ներքո գործող հեռուստաընկերություններով պարբերաբար հեռարձակվում է պատմական առումով անարդար, մեծն Նժդեհին ծաղրող «Զանգեզուր» կինոնկարը:

5328 | 3
Facebook