Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Աջ ղեկ» նախաձեռնությունը կշարունակի պայքարը

19:05, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
«Աջ ղեկ» նախաձեռնությունը կշարունակի պայքարը

«Աջ ղեկ» նախաձեռնությունն այսօր իրազեկման ավտոերթ է անցկացրել Երևանում:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պայքարում են աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ:

Նրանք այսօր հայտարարել են, որ չեն պատրաստվում որևէ կետի շուրջ բանակցել պատկան մարմինների հետ, այլ պահանջելու են ընդհանրապես աջ ղեկանիվով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը հանել:

Նախաձեռնությունը որոշել է վաղը, ժամը 14:00-ին, հավաքվել Հանրապետության հրապարակում` Կառավարության դիմաց և պահանջել վարչապետի հետ հանդիպում:

Հիշեցնենք՝ կառավարության որոշման նախագծի համաձայն, աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքը կգործի ապրիլից։

| | |
2054 | 0