Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

ԶԼՄ-ները տեղեկացել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին, ով աջակցություն է ցուցաբերել ցուցարարներին

16:20, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
ԶԼՄ-ները տեղեկացել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին, ով աջակցություն է ցուցաբերել ցուցարարներին

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Ինչպես հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով արաբական Al-Quds Al-Arabi պարբերականը, 61-ամյա Ահմադինեջադը ձերբակալվել է դեկտեմբերի վերջում սկսված փողոցային ցույցերին աջակցելու և հրահրելու համար:

Նշվում է, որ երկրի նախկին ղեկավարն այցելել է Բուշեր քաղաք, որտեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները: Նա մեղադրել է նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը երկիրը պրոֆեսիոնալ կառավարելու անկարողության համար:

Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը են սկսվել դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար:

| | |
4408 | 0