Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է

12:00, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է

Այսօր ծննդյան 42-րդ տարեդարձն է նշում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։ Վախթանգ՝ Վիկ, Դարչինյանը ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին՝ Վանաձորում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1983 թվականին՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։ Վիկը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։

| | |
7636 | 0