Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Դատապարտյալների հիվանդանոցում 42-ամյա կալանավոր է մահացել, իսկ Արմավիրի բանտում «զոն նայողները» ծեծի են ենթարկում կալանավորներին ու մնում անպատիժ

18:20, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Դատապարտյալների հիվանդանոցում 42-ամյա կալանավոր է մահացել, իսկ Արմավիրի բանտում «զոն նայողները» ծեծի են ենթարկում կալանավորներին ու մնում անպատիժ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այնտեղ գտնվող կալանավոր Արթուր Սաֆարյանը ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով էլ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանի որոշմամբ՝ (քանի որ բանտապետ Տիգրան Նավասարդյանը գտնվում է ամանորյա արձակուրդում) տեղափոխվել է մենախուց: Աղբյուրի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ բանտում իրենց արտոնյալ համարող դատապարտյալներ Էդգար Սիմոնյանն ու Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել Ա. Սաֆարյանին՝ ստիպելով որ նա տեղափոխվի այլ տեղամաս: Նրանք իրենց համարում են ոչ միայն 6-րդ տեղամասի «զոն նայող», այլև բանտի աշխատակիցներին կարողանում են իրենց «բռի մեջ» պահել, SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասել են բանտարկյալների մի քանի հարազատներ: Ամանորից առաջ նրանք նաև ծեծի են ենթարկել 6-րդ տեղամասի 603 խցի բանտարկյալներից մեկին, ով ցմահ ազատազրկված է: Այս պահին էլ լարված իրավիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շարունակվում է, սակայն Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունը, կարծես, չի տիրապետում օպերատիվ իրավիճակին ու միջոցներ չի ձեռնարկում դրությունը շտկելու ուղղությամբ: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի՝ ՑԲ-ում) մահացել է նաև 42-ամյա կալանավոր Մհեր Խերունցն, ով առողջական խնդիրներ է ունեցել, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ նա մահացել է սրտանոթային անբավարարությունից:

Աղբյուրը` shamshyan.com
| | |
8062 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 00:08, 07.01.2018
իմ կարծիքով հայստանը ոչնչով չի տարբերվում աֆրիկյան ամենահետամնաց պետություններից, մի խոսքով երկիրը երկիր չի։
Vardan USA
Vardan USA 13:45, 07.01.2018
Erkir karavaroxner mard chen,erkir@ Hayastanna hamayn Hayutyan...