Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից

12:05, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Մոուրինյոն ներողություն է խնդրել Մխիթարյանից

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներողություն է խնդրել Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից՝ Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի՝ «Դերբի Քաունթի»-ի դեմ հանդիպման (2:0) առաջին խաղակեսից հետո նրան փոխարինելու համար:

«Անարդար էր առաջին խաղակեսից հետո Մխիթարյանին փոխարինելը: Ես ընդմիջմանն ասել եմ դա նրան: Ինձ դուր չեկավ արածս: Նա արժանի չէր դրան, նա լավ էր խաղում: Զգացի, որ Ռեշֆորդը չի պատրաստվում գոլ խփել և խաղադաշտ դուրս բերեցի Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին: Սովորաբար այդպես չեմ վարվում, բայց այս անգամ վարվեցի: Ընդմիջմանը ներողություն խնդրեցի նրանից, նա արժանի չէր դրան»,- նշել է Մոուրինյոն:

14572 | 6
Facebook