Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Եթե մարդիկ լավ ապրեն, էս իշխանությունը գոյություն չի ունենա». 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկն ավելացել է

10:05, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
«Եթե մարդիկ լավ ապրեն, էս իշխանությունը գոյություն չի ունենա». 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկն ավելացել է

ԵԱՏՄ նոր մաքսատուրքի ու Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով լայն սպառման ապրանքների թանկացման մասին հայտնել էինք մեր նախորդ հրապարակումներում: Մինչ ամանորյա եռուզեռից կամաց-կամաց իրականություն վերադարձող հասարակությունը համացանցում քննարկում է բենզալցակայններում, գազալցակայաններում, խանութներում հունվարի 1-ից արձանագրված նոր թանկացումները, ոմանք շտապում են հիշեցնել, որ 2018-ից ևս մեկ «անակնկալ» է սպասվում քաղաքացիներին: Խոսքը նույն օրենսգրքով 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկի մասին է, որը դարձել է 28 տոկոս՝ նախկին 26-ի փոխարեն:

«Գուցե միանգամից 50 տոկոս հարկեք, պրծնե՞ք: Էսպես են «խթանո՞ւմ» ծնելիության աճն, էսպես էն «կանխո՞ւմ» արտագաղթն, էսպես են «հասնո՞ւմ» 4 մլն-ի»,- գրել են օգտատերերը՝ հիշելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն, ըստ որի՝ այս իշխանություններին միայն աղքատներ են պետք. «Հենց լավ ապրեցին մարդիկ, էս իշխանությունը գոյություն չի ունենա, չի վերարտադրվի, քանի որ 10 հազար դրամն այլևս իրենց պետք չի գա: Իշխող ուժն ուզում է, որ մարդիկ 10 հազարին կակա ասեն»,- նշել էր նա:

Պաշտոնական տվյալներով՝ գրանցված աշխատողների թիվը կազմում է ավելի քան 606 հազար մարդ: Ամսական 150 հազարից մինչև 2 միլիոն ստանում է նրանց մոտ 184 հազարը:

Հիշեցնենք նաև, որ գնաճը 2018-ին կարող է հասնել մինչև 4 տոկոսի:

| | |
10418 | 0