Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Գարեգին Բ-ն այցելել է Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին

18:00, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Գարեգին Բ-ն այցելել է Ռ. Յոլյանի արյունաբանական կենտրոնում բուժվող մանուկներին

Հունվարի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է ՀՀ ԱՆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ Ս. Ծննդյան տոնի առիթով իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող մանուկներին։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը շրջայց է կատարել Արյունաբանական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին և արդիական սարքավորումներով հագեցվածությանը։

Այնուհետև, այցելել է մանկական խաղասենյակում հավաքված մանուկներին և նրանց ծնողներին՝ շնորհավորելով Նոր Տարվա և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան հուսանորոգ տոների առիթով։ Գարեգին Բ Կաթողիկոսը, խոսելով Սուրբ Ծննդյան խորհրդի մասին, ընդգծել է, որ Աստված իր սերը և առատ շնորհները բոլորին է բաշխում ըստ իրենց կարիքների՝ պայծառակերպելով ամենքի կյանքը։ Վեհափառը հորդորել է փոքրիկներին այդ հավատով ու հույսով լցվել և մաղթել շուտափույթ ապաքինվելով՝ վերադառնալ իրենց բնականոն կյանքին։

| | |
2254 | 0