Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Սաակաշվիլին Վրաստանում իր նկատմամբ հեռակա կայացված դատավճիռը որակել է «օրենքին և առողջ դատողությանը» հակասող

17:05, ուրբաթ, 05 հունվարի, 2018 թ.
Սաակաշվիլին Վրաստանում իր նկատմամբ հեռակա կայացված դատավճիռը որակել է «օրենքին և առողջ դատողությանը» հակասող

Սաակաշվիլին Վրաստանում իր նկատմամբ հեռակա կայացված դատավճիռն անօրինական է որակել` նշելով, որ այն հակասում է միջազգային նորմերին և առողջ դատողությանը. այս մասին հաղորդում է «Գազետան»:

«Իմ նկատմամբ Վրացական դատարանի «դատավճիռը» լիովին անօրինական է և հակասում է միջազգային, ազգային բոլոր նորմերին ու առողջ դատողությունը: Նախագահին իր համաներման իրավունքի, որը ոչ մի կերպ սահմանափակված չէ, օգտագործման համար դատելը վկայում է այս դատավարության ամբողջությամբ քաղաքական բնույթի մասին: Սա նաև խոսում է այն մասին, որ Վրաստանի իշխանությունները 5 տարում իմ դեմ ոչ մի էական բան չեն գտել՝ ո՛չ կոռուպցիայի որևէ փաստ, ո՛չ այլ իրավախախտումներ»,- նշել է Սաակաշվիլին Facebook-ում:

Նշենք, որ ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել հայրենիքում ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Հունվարի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան հեռակա 3 տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին բանկի ծառայողի սպանության գործով:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

2893 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am