Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Մահացել է Արմենակ Ալաչաչյանը

23:15, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
Մահացել է Արմենակ Ալաչաչյանը

Մահացել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենատիտղոսակիր հայ բասկետբոլիստ Արմենակ Ալաչաչյանը, որը վերջին տարիներին բնակվում էր Կանադայում:

Արմենակ Ալաչաչյանը ծնվել է 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1947 թվականին տեղափոխվել է Երևան և սկսել է հանդես գալ ՖԻՄԱ-ի կազմում: 1954 թվականին տեղափոխվել է ղազախական "Բուրեվեստնիկ", իսկ 1958 թվականից սկսել է ելույթ ունենալ Մոսկվայի ԲԿՄԱ-ում:

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1953, 1961, 1963 և 1965 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1964 թ․ Օլիմպիական խաղերում՝ փոխչեմպիոն:

Ընդգրկվել է ՖԻԲԱ-ի "Փառքի սրահում"։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնում լեգենդար բասկետբոլիստի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

Մահացել է Արմենակ Ալաչաչյանը
Մահացել է Արմենակ Ալաչաչյանը
5298 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am