Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ոստիկանները բացահայտել են 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպքը

21:30, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
Ոստիկանները բացահայտել են 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպքը

Հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստի» ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է: Նախնական տվյալներով պարզվել է, որ «Հայփոստի» ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում, օգտվելով «Հայփոստի» մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
     Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
     Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

| | |
7617 | 0