Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

20 կգ ոսկու և խոշոր գումարի գողությունը բացահայտվել է. «Սեֆ Ինթերնեյշնլ»-ի կառավարիչը ձերբակալված է

15:30, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
20 կգ ոսկու և խոշոր գումարի գողությունը բացահայտվել է. «Սեֆ Ինթերնեյշնլ»-ի կառավարիչը ձերբակալված է

Հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել:
     Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար:
     Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս:
     Ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի կարևորագույն հանգամանքները:
     Մասնավորապես պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ևս դրամապահոցից հափշտակվել է ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ, 803.000 դրամ և 4829 դոլար: Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որն էլ ահազանգել էր ոստիկանություն:
     Ձեռնարկված հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս:
     Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը:
     Առգրավված ոսկյա զարդերն ու գումարը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
     Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արսեն Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

| | |
18140 | 0