Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Իրանը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել

14:40, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
Իրանը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Հոշրոուն պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու և երկրում բռնություն սադրելու համար: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

«ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են խախտել միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները: Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջին օրերին անամոթաբար միջամտում է Իրանի ներքին գործերին»,- ասվում է բողոքի տեքստում:

Իրանցի դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ու նրա օգնականը ծաղրանք առաջացնող գրառումների միոցով իրանցիներին սադրիչ գործողությունների են դրդել:

Նա նաև մյուս երկրներին կոչ է արել դատապարտել այդ վտանգավոր քաղաքականությունն ու ԱՄՆ-ից պահանջել գործել ՄԱԿ-ի սկզբունքներին համապատասխան:

| | |
3602 | 0