Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը միլիարդավոր դոլարներ կկորցնի

19:05, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
Apple-ը միլիարդավոր դոլարներ կկորցնի

Մինչև 29 դոլար (79-ի փոխարեն) հին iPhone-ների մարտկոցների գնի նվազեցման մասին Apple-ի որոշումն ընկերությանը 10 միլիարդ դոլարի վնաս կհասցնի, գրում է Business Insider-ը:

Նման եզրահանգման են եկել Barclays բանկի վերլուծաբանները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Apple-ը նման քայլի է դիմում հին սմարթֆոնների աշխատանքի միտումնավոր դանդաղեցման շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին:

Վերլուծաբանների կարծիքով՝ չնայած դա կարող է լավ PR-քայլ լինել Apple-ի համար, սակայն բացասական կանդրադառնա iPhone-ների վաճառքի վրա:

18172 | 0
Facebook