Ուելսի արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի ամուսնությունը բրիտանական տնտեսությանն առնվազն 60 միլիոն դոլար կբերի: Նման կարծիք են հայտնել Brand Finance քոնսալթինգային ընկերությունում:
Ակնկալվում է, որ պսակադրության համար թագավորություն կժամանի մոտ 350 հազար զբոսաշրջիկ: Նման երևույթ էր գրանցվել նաև 2011թ. ապրիլին արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողության ժամանակ:
Ընկերության ղեկավար Դևիդ Հեյը կարծիք է հայտնել, որ միայն զբոսաշրջային ոլորտը պետությանը մոտ 272 միլիոն դոլար կբերի, սակայն միայն այդքան գումար (272 միլիոն դոլար) է ծախսվել արարողության անցկացման համար, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունը նշում է, որ ընդհանուր առմամբ հարսանեկան արարողությունը Մեծ Բրիտանիային մոտ 500 միլիոն ֆունտ է երաշխավորում (680 միլիոն դոլար):
Հիշեցնենք, որ զույգի ամուսնությունը կկայանա մայիսի 19-ին: