Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը լուծարել է ընտրակեղծիքները հետաքննող հանձնաժողովը

14:10, հինգշաբթի, 04 հունվարի, 2018 թ.
Թրամփը լուծարել է ընտրակեղծիքները հետաքննող հանձնաժողովը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուծարել է 2016թ. ընտրակեղծիքների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությամբ:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահը հանձնարարել է հետագայում այդ հարցը մշակել ներքին անվտանգության նախաարությունում:

«Հարկ վճարողների ծախսերի անվերջ դատական գործերին մասնակցելու փոխարեն այսօր ես ստորագրում եմ հանձնաժողովի լուծարման մասին հրամանագիրն ու խնդրում ներքին անվտանգության նախարարությանը վերանայել այդ հարցերն ու կարգավորել հետագա գործողությունները»,- ասել է Թրամփը:

Հանձնաժողովը, որը ղեկավարում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ստեղծվել է անցած տարվա մայիսին՝ ընտրությունների ժամանակ հնարավոր խարդախությունները հետաքննելու համար:

10960 | 1
Facebook