Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանն ամանորյա «նվեր» է արել Հրազդանի քաղաքապետի որդու համար

21:45, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
Սերժ Սարգսյանն ամանորյա «նվեր» է արել Հրազդանի քաղաքապետի որդու համար

Օրեր առաջ Սերժ Սարգսյանն ամանորյա «նվեր» է արել Հրազդանի քաղաքապետի՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ որդու համար: Ասում են՝ գործը կարճվել է, քանի որ փորձաքննությունը «պարզել է», որ նա երթևեկության կանոնները չի խախտել, վրաերթն էլ կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել: Շատերն այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերին Դիլիջանում ունեցած ելույթը հենց Հրազդանի քաղաքապետի որդու մասին էր. «Եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»:
     Հիշեցնենք՝ հոր ծառայողական մեքենայով 58-ամյա տղամարդուն վարերթի ենթարկելուց հետո, քաղաքապետի անչափահաս որդին դիմել էր փախուստի: Ամիսներ անց, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, պարգևատրվել էր ՀՀ նախագահի կողմից:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
31975 | 7
Facebook