Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Լոռիում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի ինքնությունը հայտնի է

11:50, չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ.
Լոռիում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի ինքնությունը հայտնի է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Վազ 21093» մակնիշի և «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Վազ 21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել։ Նշված ավտոմեքենայի մեջ գտնվող՝ Լոռու մարզի բնակիչներ՝ 1981թ. ծնված Արտավազդ Մանուկյանը և 1997թ. ծնված Հայկ Պողոսյանը տեղում մահացել են։
     «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի վարորդը և ուղևորները՝ 6 անձ, որոնց թվում երկու երեխա՝ ծնված 2011 և 2016 թթ. մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:
     Դեպքի առթիվ 2018 հունվարի 02-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
     Նախաքննության ընթացքում Արտավազդ Մանուկյանը և Հայկ Պողոսյանը ճանաչվել են տուժող, կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների զննություններ, առգրավումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
     Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար:

| | |
17890 | 1