Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում

14:10, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Լևոն Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հունվար ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն նահանջել է 4-րդ հորիզոնական։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը։

Հունվարի դասակարգման աղյուսակ՝

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2834 միավոր
     2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2811 միավոր

3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2804 միավոր
     4. Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 2797 միավոր

5. Մաքսիմ Վաշյե Լագրավ (Ֆրանսիա)՝ 2793 միավոր
     6. Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2792 միավոր

7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2787 միավոր

8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2781 միավոր

9. Դինգ Լիրեն (Չինաստան)՝ 2769 միավոր

10. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 2768 միավոր

67․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան)՝ 2677 միավոր
     77․ Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)՝ 2667 միավոր

97․ Հրանտ Մելքումյան (Հայաստան)՝ 2654 միավոր

Նշենք նաև, որ կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 54-րդն է՝ 2413 միավորով, իսկ Լիլիթը 85-րդը՝ 2378 միավորով։

4914 | 1
Facebook