Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Ինչ է կատարվում Իրանում. մեկնաբանում է «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիրը

15:15, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Ինչ է կատարվում Իրանում. մեկնաբանում է «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիրը

«Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է հարևան երկրում տեղի ունեցող զարգացումները.


     «- Սա Իրանի վերջին ժամանակաշրջանի ամենաշատ տարածում գտած և ամենաընդգրկուն ցույցերն են, որը երբեմն համեմատում են հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ցույցերի հետ։
     - Ի տարբերություն նախորդ անգամների՝ հիմա չկա հստակ լիդեր, որն իշխանություններին զրկում է մի քանի հոգու ձերբակալությամբ և իրավիճակը հանդարտեցնելու հնարավորությունից։
     - Ցուցարարների պահանջները շատ են, բայց դրանք կարելի է խմբագրել մի քանի կետով.
     ա - սահմանադրության փոփոխություն
     բ - արտահերթ ընտրություններ
     գ - քաղբանտարկյալների ազատ արձակում
     դ - «Ռեժիմ չենջ»
     - Նման իրավիճակում կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է, բայց մի քանի բան արժե հիշեցնել
     ա - Իրանն Իրաք կամ Սիրիա չէ
     բ - Իրանում վերջին հեղափոխությունը եղել է 30 տարի առաջ
     գ - Իրանում մասնատման մասին խոսում են բնակչության 1 տոկոսից էլ պակաս թվով անձինք։
     դ - Ավելի կանխատեսելի է ազիկների միացումը ժողովրդավար Իրանին, քան հակառակը։

Մենք չունենք լծակներ գործընթացի վրա ազդելու, բայց դա չի նշանակում, որ չպիտի մտածել մեր քայլերի մասին տարբեր իրավիճակներից դրդված»։

| | |
9919 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am