Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Վերին Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված 84 մեքենա կա

11:15, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Վերին Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված 84 մեքենա կա

Հունվարի 2-ին ժամը 9:00-ի դրությամբ հանրապետության տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար: Իսկ այժմ ռուսական կողմում կուտակված 84 տրասպորտային միջոց կա:

1892 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am