Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկացի ֆուտբոլիստն սպանել է մրցավարին

02:15, երեքշաբթի, 02 հունվարի, 2018 թ.
Մեքսիկացի ֆուտբոլիստն սպանել է մրցավարին

Մեքսիկայում սիրողական թիմերի ֆուտբոլային հանդիպման ընթացքում խաղացողներից մեկը հարձակվել է հանդիպումն սպասարկող մրցավարի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին։ Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Վալդեմար Էրնանդես Կապետիլյոն ֆուտբոլիստներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել, ինչից հետո ֆուտբոլիստը հարձակվել է գլխավոր մրցավարի վրա և նրան գլխի վնասվածք հասցրել։ Հիվանդանոցում Կապետիլյոյի մոտ գլխուղեղի լուրջ վնասվածք է ախտորոշվել, նա կոմայի մեջ է ընկել և մեկ շաբաթ անց մահացել։ Ֆուտբոլիստն, ում գործողությունները մահվան են հանգեցրել, բերման է ենթարկվել։

23311 | 0
Facebook