Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 12-ի

18:37, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 12-ի

Իրանում բողոքի ակցիայի ժամանակ արդեն զոհվել է 12 մարդ, հայտնում է Interfax-ը: Կա ավելի քան 400 ձերբակալված: Բողոքի ացիաներն սկսվել են հինգշաբթի օրը երկրի՝ իր բնակչության քանակով երկրորդ քաղաք Մեշխեդում: Բողոքի ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել՝ բողոքելով գնաճի դեմ: Ակցիան աճել է հաջորդ օրերի ընթացքում՝ տարածվելով մի շարք մեծ քաղաքներում:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտնել է, թե ցույցերը հրահրված են ինչպես ներքին խնդիրների պատճառով, այնպես էլ արտաքին ուժերի կողմից:

7685 | 0
Facebook