Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում

13:45, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր, հունվարի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի բնակչուհի 57-ամյա Գոհար Պետրոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Շենգավիթի ոստիկանները ՃՈ ծառայողներն ու քննիչները նշված վրաերթը կատարելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ 54-ամյա Գագիկ Շադանյանին: Հայտնաբերվել է նաև նրա վարած Opel մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի վայրում մի տղամարդ նշում էր, որ մահացածն իր կինն է, և նշված ավտոմեքենան իրեն էլ է հարվածել: Բարեբախտաբար ինքը ցավ է զգացել միայն ոտքի հատվածում:

Աղբյուրը` shamshyan.com
| | |
10791 | 0