Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Խոր Վիրապ եկեղեցու ճանապարհին բախվել են 06-ն ու 07-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

23:05, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
Խոր Վիրապ եկեղեցու ճանապարհին բախվել են 06-ն ու 07-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Խոր Վիրապ-Լուսառատ ավտոճանապարհի սկզբնամասի գլխավոր խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 63-ամյա Սամվել Կիրակոսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 26 ՏՏ 998 համարանիշի և Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 18-ամյա Մեսրոպ Բլնդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 GF 891 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Ս. Կիրակոսյանը տեղում մահացել է, իսկ նրա 3 ուղևորները, 07-ի վարորդ Մ. Բլնդոյանն ու նրա 2 ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

| | |
6385 | 0