Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ամանորը շնորհավորում են հայտնիները

00:45, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
Ամանորը շնորհավորում են հայտնիները

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի համար 2017-ն ստացված տարի էր: Նա վստահ է, որ 2018-ը ևս կարդարացնի սպասելիքները: «Ցանկանում եմ բոլորին նոր տարում նպատակների իրականացում, մեր երկրին խաղաղություն, մեր զինվորներին համբերություն և որ ողջ- առողջ վերադառնան տուն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- գրել է նա:

Արմեն Պետրոսյան
Արմեն Պետրոսյան

Որդու՝ Գրիգորի հետ միասին Ամանորն է շնորհավորել նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարիկ Արթուր Աբրահամը: «Թող 2018 թվականը լինի հաջողությունների, ձեռքբեումների և ամենակարևորը` խաղաղության տարի: Թող բոլորի ընտանիքներում տիրի սերը և համերաշխությունը»,- մաղթել է նա:

Արթուր Աբրահամը որդու հետ
Արթուր Աբրահամը որդու հետ

«Ցանկանում եմ, որ քաղաքը գյուղից չկտրվի, գյուղն էլ ՝ քաղաքից: Ապրենք խաղաղ, ուրախ, բախտավոր»,- մաղթել է դերասան Մկրտիչ Արզումանյանը:

Մկրտիչ Արզումանյան
Մկրտիչ Արզումանյան

Դերասան, հասարակական-քաղաքական դիպուկ հումորներով հայտնի Հովհաննես Դավթյանը երկրին խաղաղություն է մաղթում, համերաշխություն, սեր, նորանոր ձեռքբերումներ։ «Թող առողջ ու տոկուն լինեն մեր զինվորները»:

Հովհաննես Դավթյան
Հովհաննես Դավթյան

Երգիչ Արամեն ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և հպարտությամբ նշում, որ ինքը ծնվել է հենց Շան տարում:

Արամեն
Արամեն

| | |
7734 | 0