Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

2018թ. սպասվող իրադարձությունները հետխորհրդային երկրների համար

02:05, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
2018թ. սպասվող իրադարձությունները հետխորհրդային երկրների համար

2018-ը հագեցած կլինի հետխորհրդային երկրների համար, գրում է «РИА Новости»-ն: Բացի Ռուսաստանից՝ 2018թ. մարտին նախագահական ընտրություններ են սպասվում նաև հետխորհրդային 3 երկրներում և առնվազն 2 երկրում՝ խորհրդարանական ընտրություններ:

Բացի այդ, ԱՊՀ և Բալթյան երկրներում մի շարք կարևոր և հետաքրքիր միջազգային միջոցառումներ կանցկացվեն:

Նոր նախագահներ, խորհրդարաններ, սահմանադրություններ

2018թ. տարածաշրջանի միանգամից 3 երկրում նախագահական ընտրություններ կանցկացվեն, ընդ որում, բոլոր 3-ում՝ սահմանադրական փոփոխությունների պայմանով:

Գարնանը պետության նոր ղեկավար կընտրի Հայաստանը: Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտից հետո երկիրն ամբողջությամբ կանցնի խորհրդարանական կառավարմանը՝ ուժի մեջ կմտնի 2015թ. սահմանադրական փոփոխությունները: Երկրի նախագահը կընտրվի ոչ թե քաղաքացիների, այլ Ազգային ժողովի պատգամավորների կողմից:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Վրաստանում. եթե նախկինում նախագահն ընտրվում էր ընտրությունների ժամանակ, ապա նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կքվեարկեն 300 նշանակված պատվիրակները: Ընտրությունները կանցկացվեն աշնանը, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառել, որ կրկին կառաջադրվի այդ պաշտոնում:

Հոկտեմբերին ավարտվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահության 5-ամյա ժամեկտը: Այդ պետության ղեկավարի ընտրությունները նույնպես նորովի կանցկացվեն. նախագահ կընտրվի ոչ թե 5, այլ 7 տարով:

Բացի այդ, 2018թ. խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն Լատվիայում և Թուրքմենստանում: Ավարտվում է նաև Մոլդովայի խորհրդարանի լիազորությունների ժամկետը:

Միջազգային միջոցառումներ

2018թ. առաջին կիսամյակին Հայաստանը կղեկավարի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որում բացի Հայաստանից ներառված են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Երևանը կոչ է արել չքաղաքականացնել կազմակերպության գործունեությունն ու խոստացել իր ղեկավարության օրոք կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցությունն ընդլայնելու կոչված տնտեսական օրակարգի վրա:

2018թ. հունվարին Ղազախստանը կղեկավարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այդ շրջանում պլանավորվում է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն ԱՄՆ:

Հարյուրամյակների տարի

2018թ. մի շարք հետխորհրդային երկրներ կնշեն պետականության հարյուրամյակը: 1918թ. անկախություն հռչակեցին Լիտվայի Հանրապետությունը, Էստոնիայի Հանրապետությունն ու Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հայաստանը կնշի ոչ միայն պետականության հռչակման 100-ամյակը, այլ նաև Երևանի 2800-ամյակը:

Ցուցահանդեսներ և սպորտ

2018թ. Հայաստանում կանցկացվի ԱՊՀ երկրների ART EXPO առաջին միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի անցկացման մասին որոշում էր կայացվել 2016թ., և այն անցկացնելու իրավունք էր ստացել Հայաստանը: Ինչպես նաև, Հայաստանում կանցկացվի երիտասարդ գիտնականների Եվրասիական III ֆորումն ու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը:

Բացի այդ, Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ Թուրքմենստանում՝ ծանր աթլետիկայի առաջնությունը:

| | |
6139 | 0