Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Զելանդիայում արդեն դիմավորել են Ամանորը

17:35, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
Նոր Զելանդիայում արդեն դիմավորել են Ամանորը

Նոր տարին արդեն սկսվել է Նոր Զելանդիայի բնակիչների համար: Օքլենդը դիմավորել է կեսգիշերը տոնական հրավառությամբ:

Մոտակա ժամերին Նոր տարին կդիմավորեն Ավստրալիան, Ճապոնիան:

Իսկ ահա Շոտլանդիայում 20 հազար մարդ ջահերով շքերթ է կազմակերպել: Համաձայն ավանդույթի՝ կրակը իմաստություն է բերում և այրում բոլոր դժբախտությունները:

Բուդապեշտում 365 փայտե սահնակներից պատրաստված եղևնի է հայտնվել, հրապարակներում լուսաձայնային շոու է անցկացվում:

Իսկ Ֆրանսիան ավանդաբար ամանորյա տոնակատարություններն անցկացնում է Ելիսեյան դաշտերում: Լոնդոնում այս օրերին հատուկ ծառայություններն արտակարգ ռեժիմի են անցել:

11208 | 0
Facebook