Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մահ Այաթոլլահին». Իրանում 1000-ավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել. կան զոհեր

15:05, կիրակի, 31 դեկտեմբերի, 2017 թ.
«Մահ Այաթոլլահին». Իրանում 1000-ավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել. կան զոհեր

Իրանում արդեն 4-րդ օրն է հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնց հետևանքով 3 ցուցարար է զոհվել, հայտնում է Al Arabiya-ն: Ցուցարարներն սպանվել են իրավապահների կողմից, երկրի արևմտյան Դորուդ քաղաքում, հայտնում է The Daily Mail:

Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարները Խորամաբադ քաղաքում հրկիզում կառավարական շենքը, իսկ մայրաքաղաք Թեհրանում նրանք պատռել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեյի պատկերով պաստառները՝ գոչելով «մա՛հ Այաթոլահին»:

Թեհրանում ցուցարարները հարձակվել են քաղաքապետարանի շենքի վրա, երբ քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ հակակառավարական ցույցերն անօրինական են:

Ցուցարարների դեմ իրավապաներն արցունքաբեր գազ են կիրառել: Բողոքի ակցիաների մասնակիցներն արգելափակել են ճանապարհներն ու իշխող ռեժիմը տապալելու կոչեր արել:

Al Arabiya-ն հավելում է, որ երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռահման Ռահմանի Ֆազլին պետական հեռուստատեսությամբ նախազգուշացրել է, որ բռնության, վախի ու ահաբեկչության սփռումը կոշտ դիմակայության պատճառ կդառնա:

9749 | 1
Facebook