Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանը մրցաշարին ներկայացնում էր 10 շախմատիստ։ Տղամարդկանց պայքարում լավագույնը Լևոն Արոնյանն էր։ Նա, վաստակած 14 միավորով, զբաղեցրեց 5-րդ տեղը։ Տիգրան Պետրոսյան՝ 13,5 միավորով 7-րդն է, Հրանտ Մելքումյանը 13 միավորով 15-րդն է, Զավեն Անդրիասյանը 11,5 միավորով 43-րդը, Սերգեյ Մովսեսյանը 10.5 միավորով 74 րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը 9.5 միավորով 95-րդը: Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն հռչակվեց Մագնուս Կարլսենը։ Երկրորդ հորիզոնականում է Սերգեյ Կարյակինինն, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Վիշվանաթան Անանդը։ Կանանց պայքարում առաջատարն Էլինա Դանիելյանն է, ով վաստակախ 13 միավորով 13-րդն է։ Լիլիթ Գալոյանը 10.5 միավորով 58-րդն է, Լիլիթ Մկրտչյանը 10 միավորով 62-րդն է, Մարիա Գևորգյանը 9.5 միավորով 71-րդն է: Աշխարհի չեմպիոն հռչակվեց Նանա Ձագնիձե։ Երկրորդ հորիզոնականում է Վալենտինա Գունինան, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ցզյու Վենցյուն։