Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Սպանություն Արարատի մարզում. դանակի 4 հարվածով 27-ամյա երիտասարդն սպանել է 28-ամյա համագյուղացուն

23:00, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Սպանություն Արարատի մարզում. դանակի 4 հարվածով 27-ամյա երիտասարդն սպանել է 28-ամյա համագյուղացուն

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածների հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: Սպանություն կատարելու կասկածանքով Ց. Սիմոնյանը ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, սպանվածի մարմնի վրա կա դանակի 4 հարված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

| | |
9410 | 0