Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն իր աջակցությունն է հայտնել թանկացումների դեմ պայքարող իրանցի ցուցարարներին

18:30, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Թրամփն իր աջակցությունն է հայտնել թանկացումների դեմ պայքարող իրանցի ցուցարարներին

Իրանում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ, որի պատճառը թանկացումներն են: Ցույցերն սկսվել են քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից և վերածվել զանգվածային հանրահավաքների՝ ներգրավելով Քերմանշահը, Րեշտան, Իսպահանը, Համադանը, Մեշհադը: Ցուցարարների բողոքն այնուհետ քաղաքական երանգ է ստացել, նրանք պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, կրճատել պետական ծախսերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով իրանցիներին: Նա նշել է, որ աշխարհը հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին և որ այդ երկրի իշխանությունը պետք է հարգի իր ժողովրդի իրավունքները:

Թրամփն իր աջակցությունն է հայտնել թանկացումների դեմ պայքարող իրանցի ցուցարարներին
6070 | 3
Facebook