Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինացին 22 տարի բռնաբարել է սեփական դստերը. վերջինն 8 երեխա է ունեցել իր հորից

15:20, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Արգենտինացին 22 տարի բռնաբարել է սեփական դստերը. վերջինն 8 երեխա է ունեցել իր հորից

Արգենտինացի տղամարդն, ով 22 տարի շարունակ սեռական ստրկության մեջ է պահել սեփական դստերը, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, հաղորդում է The Independent-ը:
     Քննության տվյալներով՝ 56 ամյա Դոմինո Բուլասիոն իր դստեր հանդեպ սեռական բռնություններն սկսել է, երբ վերջինն ընդամենը 7 տարեկան է եղել: 22 տարվա ըթացքում դուստրն իր հորից 8 երեխա է լույս աշխարհ բերել:
     «Ես միակը չեմ, հայրս հարազատներ ունի, ովքեր նույնն անում են իրենց քույրերի ու դուստրերի հետ»,- դատարանում պատմել է աղջիկը:
     Քննության ընթացքում շուրջ 50 վկա է հարցաքննվել, նաև մեղադրյալի հարազատներն, ովքեր իմացել են կատարվածի մասին:
     Արգենտինացու հանցագործության մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ դուստրն իր կրտսեր որդուն տարել է հիվանդանոց ու բժիշկներին պատմել, թե ով է որդու հայրը: Ավելի ուշ ԴՆԹ թեստը հաստատել է աղջկա պատմածը:

28340 | 0
Facebook