ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցով կնքված գործարքը, հաղորդում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը վստահություն է հայտնել, որ հակահրթիռային համակարգերը, որոնք համապատասխանում եմ ՆԱՏՕ-ի ստանդարտներին, առավել լավ են բավարարում Թուրքիայի պահանջները:
Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրների հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ ամերիկյան Patriot համակարգ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարան ստորագրել է ռուսական С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցով համաձայնագիրը: