Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀԿ-ական կանայք դուրս հրավիրեցին Սոնա Աղեկյանին, ով անապահով ընտանիքի երեխաներին գրկած մտել էր քաղաքապետարան (տեսանյութ)

16:40, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
ՀՀԿ-ական կանայք դուրս հրավիրեցին Սոնա Աղեկյանին, ով անապահով ընտանիքի երեխաներին գրկած մտել էր քաղաքապետարան (տեսանյութ)

«Չես ամաչո՞ւմ, Սոնա՛, ո՞նց ես քեզ պահում, ախր դու մանկավարժ ես»,- Երևանի քաղաքապետարանում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ, տեսնելով «Երկիր ծիրանի»-ի անդամ Սոնա Աղեկյանին՝ անապահով ընտանիքի երեխաներին գիրկը, բղավելով ու դուրս հրավիրելով հայտարարեցին ՀՀԿ-ական կանայք, որոնց թվում էր Նաիրա Նահապետյանը:

«Ես հրավիրում եմ Տարոն Մարգարյանի ուշադրությունն այս երեխաների պայմաններին: Քաղաքապետը քեֆ-ուրախության մեջ է, իսկ 16 հոգանոց ընտանիքն ապրում է սովի մեջ՝ նկուղային պայմաններում»,- ասաց Աղեկյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ահազանգի հետքերով առավոտյան այցելել էր ազատամարտիկ, 14 երեխաների հայր Վիրաբի ընտանիք, որոնք ապրում են Երևանի Նոր Նորքի Մոլդովական հասցեի նկուղային հարկերից մեկում՝ սարսափելի պայմաններում:

19866 | 4
Facebook