Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին

18:10, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին

2017 թվականի կեսերից բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի ազգային կինոկենտրոնն ընթացիկ տարում աշխատել է միջազգային կառույցների հետ նոր համաձայնագրերի ձեռքբերման և համագործակցության շրջանակների ընդլայնման, հայկական կինոարտադրանքը փառատոներում և հայրենի հանդիսատեսին ներկայացնելու ուղղություններով և գրանցել է շոշափելի արդյունքներ։
     Սեպտեմբերին «Եվա» հայ-իրանական համատեղ խաղարկային ֆիլմի պրեմիերային մասնակցելու առիթով, Հայաստան ժամանած «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրազխանյանը ստորագրեցին կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ, այդ թվում՝ կինոարտադրության հատվածում՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական փուլ, կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում կինոյի օրերի կազմակերպում և այլն։
     Կինոլորտի բնագավառում այս համաձայնագիրն Իրանի հետ առաջին պաշտոնական փաստաթուղթն է, և այն արդեն սկսել է գործել․ 2018թ․ ապրիլին (նախապես ընտրությանը մասնակցած) Հայաստանից 1 երիտասարդ ռեժիսոր կմասնակցի «Ֆաջր» միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոյի դասընթացներին։ Նույն տարում նախատեսվում է նաև հայկական ֆիլմերի ցուցադրություն Իրանում։
     Առանձնակի շուքով Երևանում և Ստեփանակերտում կազմակերպվեց «Եվա» հայ-իրանական համատեղ առաջին խաղարկային ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը լայնորեն լուսաբանվեց հայրենական ԶԼՄ-ների կողմից։ Արձագանքները դրական էին ու հուսադրող, ինչի արդյունքում էլ Հայաստանի կողմից «Եվան» ներկայացվեց ամերիկյան Օսկարի և ընդգրկվեց «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի ցանկում։ Հայ-իրանական ֆիլմն հաջողությամբ ցուցադրվեց և շարունակվում է ցուցադրվել Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում։
     Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված Սերժ Ավեդիքյանի համատեղ արտադրության՝ «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Ֆիլմը նկարահանվել էր հենց այդ գյուղում, ուստի պրեմիերայի պատասխանատուները կազմակերպեցին այնտեղ։

Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին

     Տարին արդյունավետ է եղել նաև Եվրիմաժի աշխատանքներում։ Հայաստանն այս հզոր կինոկառույցի անդամ է դարձել 2016 թվականի հունվարից։ Իսկ 2017 թվականին արդեն Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել երկու համատեղ արտադրության կինոնախագծեր․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնկցում է «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):
     Եվրիմաժի պատասխանատուների հետ բանակցությունների արդյունքում ՝ Եվրիմաժի 150-րդ համաժողովը կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտի 13-16-ը։
     Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի 2017 թ, նոյեմբերին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումներ ֆրանսիական հայտնի կինոկառույցների և ընկերությունների պատասխանատուների հետ, այդ թվում՝ CNC-ի, EURASIADOC-ի, Ֆրանսիական կինոինստիտուտի, Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի Capitaltv հեռուստատեսային ալիքի, «Կարտիե» հիմնադրամի, Fixafilm լեհական ընկերության, Լիոնի Festival Lumière-ի և այլն։ Այս առումով, հատկապես հիշատակության է արժանի CNC- ի միջազգային հարաբերությունների վարչության երկկողմ հարաբերությունների խորհրդատու Ժուլիեն Էզանոյի հետ հանդիպումը։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել մասնագիտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի ազգային կինոկենտրոնում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրին, ինչպես նաև քննարկվել է երկու երկրների միջև համատեղ արտադրության համաձայնագրի ստորագրման հարցը:
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին

     Հիշատակության է արժանի նաև Լիոնի քաղաքապետ պարոն Կեպենիկյանի հետ հանդիպումը, ով մեծապես հետաքրքրված է Հայաստանով և հայկական կինոյի զարգացման հեռանկարներով, և հայտնել է իր պատրաստակամությունը հայ կինոյի բարեփոխումների այս փուլում աջակցելու տարբեր ուղություններով, մասնավորապես, կրթական, պրոդյուսերական, համատեղ կինոարտադրության, կինոշուկաների մասնակցության, կինոհիմնադրամների հետ համագործակցության և այլն։
     Ֆրանսիա կատարած այցելության արդյունքներն արդեն կզգացվեն հաջորդ՝ 2018 թվականին, Լիոնի Festival Lumière-ի շրջանակներում կկազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրության ընդարձակ ծրագիր։
     Ազգային կինոկենտրոնի տնօրենի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերել նաև Fixafilm լեհական ընկերության հետ վերականգնելու «Հայկ» կինոստուդիայում նկարահանված Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10 րոպեանոց վավերագրական ֆիլմը։ Fixafilm-ը մեծապես հետաքրքրված է հայկական հին ֆիլմերի վերականգնման ծրագրով։ Ընկերությունը ոչ միայն վերականգնում է հին ֆիլմերը, այլև յուրաքանչյուր վերականգնված ֆիլմի համար հրատարակում է գիրք, որտեղ ներկայացվում է ֆիլմի կենսագրությունն ու ստեղծման պատմության մանրամասները։ Ըստ պայամնագրի, Fixafilm-ը հետագայում զբաղվում են նաև իր իսկ վերականգնած ֆիլմերի դիստրիբյուցիայով, ներկայացնում են փառատոներում և այլն։
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին

     Իսկ «Կարտիե» հայտնի ֆրանսիական հիմնադրամը ցանկություն է հայտնել զբաղվելու Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի նախագծին առնչվող հարցերով։ Եվ ոչ միայն, հիմնադրամի պատասխանատուները առհասարակ հետաքրքրված են Փելեշյանով, Վարպետի ցանկացած նոր մտահղացումներով՝ կլինի ֆիլմ, գիրք, թե՞ մեկ այլ ծրագիր։
     Ընդհանուր առմամբ, հանդիպումներն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում և առաջիկայում թերևս կունենանք շոշափելի արդյունքներ։
     Տարվա ընթացքում, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում , Ազգային կինոկենտրոնը կազմակերպել է հայկական ֆիլմերի 50-ից ավելի ցուցադրումներ մարզերում, այդ թվում՝ նաև Արցախում։ Նույն ծրագրի շրջանակներում , ցուցադրոմներ են տեղի ունեցել նաև Երևանում։ Բացի, այս Կինոկենտրոնը տարվա ընթացքում սերտորեն համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ։ Ֆիլմերի ցուցադրումներ են կազմակերպվում զորամասերում, նաև՝ սահմանպահ բնակավայրերում, հեռավոր մարզերում։
     Ազգային կինոկենտրոնը, «Լոֆտ» մշակութային կենտրոնը և «Կինոաշխարհ» կայքը նոյեմբերից սկսել են հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների ու քննարկումների ծրագիր։ Եռակողմ այս նոր ծրագիրը միտված է խթանելու հայկական ժամանակակից կինոյի տարածմանը, ինչպես նաև քննարկումների միջոցով հանրությանը մասնակից դարձնելու կինոպրոցեսներին, իսկ ֆիլմերի մասին կարծիքներն ու քննարկումները հրապարակումների տեսքով տեղ կգտնեն kinoashkharh.am կայքում։ Ցուցադրումնրը նախատեսված է ամիսը մեկ անգամ։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ նոյեմբերին՝ հանդիսատեսին ներկայացվեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը։
     Նոր տարվա և Սուբ ծննդյան տոներին ընդառաջ Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տարեվերջին տեղի ունեցավ մուլտերի և մանկական ֆիլմերի բարեգործական երկու ցուցադրություններ «Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական բաժանմունքների երեխաների համար։ Երեխաներին հյուր գնացին ոչ միայն մուլտհերոսները, այլև Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ նվերներով, երգ ու պարով։ Բարեգործական այս ծրագիրը լինելու է շարունակական։
     «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրին հատկացվող ֆինանսկան միջոցների սահմաններում 2017թ․ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն թվայնացվելու է Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը։ Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին
Ազգային կինոկենտրոնն ամփոփում է տարին


     Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

| | |
1543 | 0