Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պաղեստինցիները շարունակում են հրթիռակոծել Իսրայելը

15:20, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Պաղեստինցիները շարունակում են հրթիռակոծել Իսրայելը

Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել, հաղորդում է Newsru.co.il-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:

Հրթիռներից երկուսը թռիչքը խափանվել է իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից:

Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ տագնապի ազդանշաններ են հնչել մի շարք բնակավայրերում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան:

7251 | 0
Facebook