Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է. ԱՆ

21:40, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է. ԱՆ

Վերջին տասնամյակում մեր երկրում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։ Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 45%-ի: Երեխաների առողջության և սնուցման ոլորտում նման ցուցանիշների ապահովմանը մեծապես նպաստել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը։ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարության», «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի» և «Կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագրի» համատեքստում իրականացված հիմնական միջոցառումներն ուղղված են նորածնային ծառայությունների հզորացմանը, առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացմանը, բժիշկների մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև երեխաների սնուցման բարելավման հարցերով հանրային իրազեկմանը։ Երեխաների առողջության բարելավմանը և մանկական մահացության կրճատմանը միտված այս

համագործակցությունը շարունակական է, հայտնում է առողջապահության նախարարությունը:

| | |
2551 | 0