Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կազմվել է տարվա ամենաչգնահատված ֆիլմերի ցուցակը

19:05, ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2017 թ.
Կազմվել է տարվա ամենաչգնահատված ֆիլմերի ցուցակը

Variety ամսագիրը կազմել է 2017թ. ֆիլմերի ցուցակը, որոնք անարդարացիորեն անուշադրության են մատնվել և չեն դարձել ամերիկյան կինեմատոգրաֆի առաջատարներ:

Ցուցակում 13 ֆիլմ է ներառվել:

Իրենց հանդիսատեսի անուշադրությանը մատնված ֆիլմերի ցուցակում են՝ Նիկոլ Քիդմանի և Քոլին Ֆարելի մասնակցությամբ «Սուրբ եղնիկի սպանությունը» (ֆիմը 2,3 միլիոն դոլար է հավաքել), «Կորուսյալ քաղաք Z», որում նկարահանվել են Չառլի Հանեմը, Ռոբերտ Փաթինսոնն ու Սիենա Միլերը (8,5 միլիոն դոլար), եռյակը եզրափակում է Էմմա Սթոունի մասնակցությամբ «Սեռերի ճակատամարտը»՝ 12,6 միլիոն դոլար:

Ցուցակում են նաև «Ամենաուժեղը», «Ֆերմա Մադբաունդ», «Փաթի Քեյքս», «Լողափի առնետներ», «Րոպեում 120 հարված», «Ուրվականի պատմություն», «Անձնական գնորդ», «Լավ ժամանակ», «Նրանց աստղային ժամը» և «Սահմանագծին» ֆիլմերը:

23973 | 0
Facebook